Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր են Սերժ Սարգսյանի և «Սասնա ծռեր»-ի հենարանները (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram-Harutyunyan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամների պահանջները՝ Սերժ Սարգսյանի հրաժարական և քաղբանտարկյալների ազատ արձակում, պաշտպանում է քաղաքացիների 90%-ը։ Համոզված է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով նաև պնդում է՝ բանակցությունները պետք է տարվեն միայն մեկ հարցի շուրջ. «Պիտի բանակցությունները գնան ճանապարհային քարտեզի հետ կապված, թե ինչպես և երբ է գնում Սերժ Սարգսյանը, այլ ճանապարհ ես չեմ տեսնում, որովհետև այնպես չէ, որ եթե հնարավոր լինի առանց զոհի՝ գրոհով վերցնել այդ դիրքերը, ապա ամեն ինչը շարունակվելու է»։ Ըստ նրա՝ խմբավորման անդամները ստիպված են եղել գնալ Էրեբունու ՊՊԾ-ի շենքը գրավելու, քանզի այլ ճանապարհ իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու՝ չկա. «Այլ կերպ հնարավոր չէ ազդել իշխանությունների վրա, և ընտրական համակարգը չի աշխատում, նույն նախագահի շուրթերով հնչել է՝ որքան ուզենք, էնքան կխփենք արդեն հայտնի դարձած նախադասությունը։ Բացի այդ՝ ընտրական օրենսգիրքն այնպես է ձևավորված, որ որևէ կերպ հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել»։ Նրա վստահեցմամբ՝ իշխանություններն իրենց վարվելակերպում փոփոխություններ չմտցրեցին անգամ ապրիլյան պատերազմից հետո. «Անգամ ապրիլյան պատերազմը չսթափեցրեց, դրան հաջորդեցին Հրազդանի ընտրությունները, դրան հաջորդեց ընտրական օրենսգրքի ընդունումը՝ ճնշման միջոցով»։ Արամ Հարությունյանը համարում է, որ «Սասնա ծռեր» խումբն ունի ավելի շատ աջակիցներ, քան այսօրվա իշխանություններն են. «Եթե Սասնա ծռերի հենարանը ժողովրդի մեծամասնությունն է, ապա իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հենարանը Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ գաղափարական իմաստով, և մի քանի մտավորականներ, որոնք ծրարով փող են ստանում նախագահական նստավայրից»,- հավելեց նա։