Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը՝ ընդհատակից. Aravot.am

Քաղաքականություն
0b05bee9c13820035b2cd02d5d5f7636

-Որտե՞ղ է Գարեգին Չուգասզյանը՝ սա այս օրերին ամենակրկնվող հարցն է, բայց անհեթեթ կլինի ընդհատակում գտնվողին ուղիղ տալ այս հարցը, ուստի այսպես վերաձևակերպեմ՝ Դուք Հայաստանո՞ւմ եք: -Ամենակրկնվող հարցն ունի պարզ պատասխան՝ Գարեգին Չուգասզյանը ընդհատակում է՝ հարկադրաբար … -Ենթադրելի է, որ զինված հարձակումը նախաձեռնելիս «Նոր Հայաստանը» քննարկել է տարբեր զարգացումներ, այդ թվում և ֆորս մաժորի համար սցենարներ: Օրինակ՝ կանխատեսվե՞լ էր այսօրվա իրավիճակը, երբ կրիտիկական զանգված չկա փողոցում, իսկ առգրավված շենքի վրա արդեն ռազմական ուղղաթիռներ են երևում, կարծես գրոհի նախապատրաստություն է նշմարվում: -Կարծում եմ անցած 9 օրը բավարար էր, որ միմյանցից տարբերեիք «Սասնա ծռեր» և «Նոր Հայաստան» կազմակերպությունները և մեկի գործողությունների պլանավորումը չվերագրեիք մյուսին: Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» ջոկատի ապստամբ տղաների … Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօրվա կառավարիչներին, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ «Մարտի 1-ով» չի ավարտվելու, և պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական դիմադրության շարժման ազատագրական պայքարին… -Պարզ է՝ բանակցությունները ենթադրում է փոխզիջում, ի՞նչ զիջումների եք պատրաստ, ո՞րն է փոխզիջման Ձեր /նաև խմբի/ նախանշած սահմանը: -Բանակցությունները վարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբները …Չկրկնեմ մանրամասները՝ կարող եք վերալսել Վարուժան Ավետիսյանի երեկվա մամուլի ասուլիսը… Ըստ իս, երկրում կան երկու ՝ անցնցում և ցնցումային քաղաքական փոփոխությունների տարբերակներ և ըստ այդմ՝ համապատասխան փոխզիջումներ…Իշխանությունը զավթած Մսրա Մելիքի համակարգը դեռ չի գիտակցում, որ «Սասնա ծռերից» ստացված հարվածից երկու կես է եղել, և նրա որևէ, կրկնում եմ որևէ շարժում բացահայտելու է իրողությունը…Հիմա խնդիրն այլ է . դա «Չորրորդ հանրապետության» ծնունդն է, որի պատասխանատվությունն ընկնում է իր այն քաղաքացիների վրա, որոնք բացի այն երազելուց նաև պատրաստ են հենց այսօր իրենց միացյալ ջանքերով ծնել իրապես արժանապատիվ ապագա ունեցող, մեծ ու փոքր հարևանների և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հարգված, ինքնիշխան, բարձրաճաշակ և բարձրտեխնոլոգիական Հայաստան: Նրանցից է կախված մենք կշարունակե՞նք ականատեսը լինուլ մեր բազմադարյա պատմության վերջին և անփառունակ էջին, թե՞ կկտրենք քաղաքական արատավոր շրջանը… «Սասնա ծռերի» ապստամբների վրա այս առումով ընդամենը ընկած է այդ ծննդյան տատմոր դերը, ոչ ավելին… -Դուք, կարծեմ ունեք հնարավորություն ընդհատակից հայտարարություններով, ուղերձներով հանդես գալու, ինչո՞ւ եք լռում: Մանավանդ, որ Խորենացի փողոցի այս նոր քաղաքական հարթակը լցվել է նույն հին դեմքերով, որոնցից ոչ մի սպասելիք չունի հասարակության մեծամասնությունը: – Ձեր, որպես լրագրողի անտեղյակությունը բացառիկ է …բացեք իմ ֆեյսբուկի էջը ու կտեսնեք առաջին իսկ օրվանից սկսած իմ ուղերձները, կարճ և երկար գրառումները… Ուրիշ հարց, որ իշխանամետ լրատվամիջոցներին խստիվ հրահանգ է իջել անտեսելու և լռության մատնելու այդ հայտարարությունները և գրառումները: Ցավոք, իմ կապի պայմանները սահմանափակ են և կապի վերջին օրերի անկայունությունը հանգեցրել էր հաղորդակցման կարճատև դադարի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/26/719802/