Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չավուշօղլուն Բաքվում խոսել է Հայաստանի մասին. ermenihaber

Քաղաքականություն
f579612fa6fe98_579612fa6fed1

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իր բնորոշմամբ գյուլենականների հրահրած հեղաշրջման փորձից առաջ Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խնդիրը: Թուրք բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ այս թեմայով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում` ավելացնելով սակայն, որ Հայաստանի հետ որևէ շփում չի ունեցել: Չավուշօղլուի խոսքով ինքը սահմանափակվել է միայն հայաստանցի պաշտոնակցի հետ միջազգային համաժողովների ժամանակ բարևելով ու զրուցելով: Մանրամասներն՝ այստեղ