Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճակատիցս հոսող  արյունը աչքերիս մեջ էր լցվում»

Քաղաքականություն
movses-shahverdyan

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում տուժած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Իսկ այսօր նա նախ  վիրակապման , ապա դատաբժշկի մոտ: Մովսես Շահվերդյանն «Ա1+»-ին պատմեց, որ մեկ օր անցկացրել է վերակենդանացման բաժնում, իսկ երեք օր հիվանդասենյակում: «Չեմ ուզում որեւէ մեկը տեսնի, դեմքս երեք տեղից ճղված է եւ կարված, կարելի է ասել դեմք չկա»,- ասաց Մովսես Շահվերդյանը: Նրա խոսքերով՝ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ինքը բավականին հեռու մեն-մենակ  կանգնած է եղել, սակայն 7-8 ոստիկաններ հարձակվել են իր վրա եւ մահակով ծեծել . «Ճակատիցս հոսող  արյունը աչքերիս մեջ էր լցվում»,- հիշում է կուսակցության նախագահը: Հիվանդասենյակում Մովսես Շահվերդյանին այցելել է քննիչը եւ նշել, որ զանգվածային անկարգություններ հոդվածով հարուցված քրեական գործով որպես վկա է անցնում: Նա տուժող դեռ չի ճանաչվել: