Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարբերություն չկա՝ տղաներին խփում  են, թե զրկում սննդից» (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

«Ընդդեմ իրավական կամայականության»  ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կոչով դիմում է իշխանություններին՝ օրենքի սահմաններում անհապաղ պատժել այն ոստիկաններին, որոնք այս օրերին բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ:  Տիկին Ալավերդյանը չի հասկանում, թե ինչպես կարելի է արդարացնել նրանց. «Այդ  ռաբիզ արտահայտությունները ինչու՞ են գցում շրջանառության մեջ, թե քանի որ ոստիկանի են սպանել, դրա համար ոստիկանները շատ ջղագրգիռ են եղել:  Սա թայֆա չէ, ազգ ենք եւ պետություն: Այդպիսի բառակապակցությունները շրջանառության մեջ դնելը նսեմացնում է երկիրը, պետությունը եւ ոստիկաններին:  Ով ջղագրգիռ է, թող գնա սառը ցնցուղ ընդունի, օգնում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝  ոստիկանների արարքը քաղաքացիների նկատմամբ թե մեր երկրի օրենսդրության, թե միջազգային նորմերի կոպիտ խախտում է: «Երկրի նախագահը հավաքել է այն մարդկանց, ովքեր պատասխանատու են դրա համար, եւ այդ մասին խոսք չկա, դա է ինձ անհանգստացնում»,-նշեց  նա՝ անդրադառնալով նաեւ «Սասնա ծռեր» խմբին սնունդ չտրամադրելու հարցին. «Տարբերություն չկա՝ դու խփո՞ւմ ես, թե՞ նրան զրկում ես հաց ու ջրից, լույսից: Դա պատիվ չի բերում որեւէ պետության, անգամ ամենահետամնաց»,-եզրափակեց նա: