Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ եղավ ՊՊԾ գնդի գրավման 7-րդ օրը. ամփոփ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
khorenatsi3

Հուլիսի 23-ը ՊՊԾ գնդի գրավման 7-րդ օրն էր. հակիրճ՝ ինչ կատարվեց Բանակցությունների արդյունքում, որ վարվել են ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ, ազատ արձակվեցին բոլոր պատանդները, այդ թվում՝ ՀՀ  փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս ամենը՝ մամուլի կենտրոն ստեղծելու դիմաց: Հրավիրվեց մամուլի ասուլիս: «Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»,- ասաց Վիտալի Բալասանյանը: Ավելի ուշ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում հայտարարեց, որ Բալասանյանը կտրել է Սեֆիլյանի խոսքը կոնտեքստից, նման բան Սեֆիլյանը չի ասել: Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանն այլեւս միջնորդական առաքելություն չի իրականացնելուեւ որ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ: « Կմնանք այնքան, մինչև որ խեղդենք ռեժիմին եւ հնազանդեցնենք»,- լրագրողներին ասաց Վարուժան Ավետիսյանը և շեշտեց, որ ժողովրդի մեջ ոչ թե չպետք է լինեն լիդերներ, այլ չպետք է լինեն մեկ, երկու, երեք  անձինք, ովքեր փորձելու են շարժումը ծառայեցնել իրենց անձնական կամ կուսակցական շահերին: «Եթե Ժիրայր Սեֆիլյանը գա ասի զենքերը վայր դրեք, մենք անում ենք»,- հայտարարեցին մյուս ապստամբները: Հայտնի դարձավ, որ Զանգվածային  անկարգություններ հրահրելու կասկածանքով  ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստ Անի Նավասարդյանը: Համակարգող խումբ ստեղծվեց, որը կկազմակերպի հավաքները Խորենացի փողոցում: Որոշվեց, որ գիշերային հերթապահություն կլինի. այսօր հերթապահը ժառանգական Արմեն Մարտիրոսյանն է: