Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերային հերթապահություն Խորենացի փողոցում. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
xorenaci-1-1

06:25  Գիշերը խաղաղ է անցել Խորենացի փողոցում, տարածքում կան սակավաթիվ մարդիկ:   02;20  Խորենացի փողցը, որը մի քանի ժամ առաջ մարդաշատ էր, այժմ գրեթե դատարկ է: Միայն տեղ-տեղ մարդկանց փոքրաքանակ խմբեր են հավաքված: Իրադրությունն այտեղ խաղաղ է: gisher ppc 23;20 Այսօրվանից սկսած գիշերային հերթապահություն կլինի Խորենացի փողոցում,-հայտարարեց «Ժառանգության»  անդամ Արմեն Մարտիրոսյանը։  Նա  հերթապահելու է այս գիշեր։ Իսկ ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, ամփոփելով, կրկնեց՝  այսօր վճռական օրեր են սկսել, քանի որ «Սասնա ծռեր»-ի տղաները ապացուցեցին, որ մարդկային ամենակարևոր արժանիքների  կրողներն են. «Այնտեղ այն հայրենակիցներն են, ովքեր ոչ մի կաթիլ արյուն չեն թափելու։ Հայաստանում ընդդիմությունը դուք եք և իշխանությունը պետք է պատկանի Ձեզ։ Դուք իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքը ունեք,որը պետք է իրացնեք և այն իշխանությանը, որը չի կարողանում իր պարտավորությունները իրականացնել, պարտավոր է հեռանալ»։ Բաղդասարյանի կարծիքով Սերժ Սարգսյանը պետք է հեռանա Բաղրամյան 26-ից։ « Մենք իրավունք չունենք նահանջելու,և չգնահատելու այն եզակի շանսը, որ տրվել է մեզ ։ Եկեք իրար հետ ինքնակազմակերպվենք, այստեղ ոչ ոք առավելություն չունի, եկեք հերթապահություն սահմանենք և բացառենք խառնաշփոթը»։ Ալբերտ Բաղդասարյանը նշեց, որ կհրապարակեն այն մարդկանց անունները, որոնց ասածին արժե հավատալ, եւ այդ սադրանք չի լինի։ Այսօրվա հավաքների ելույթների մասն ավարտվեց։  Վաղը կրկին ժամը 20-ին հավաքվելու կոչ արվեց։ Քաղաքացիների մի մասը մնաց այստեղ։