Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվածների  աչքերի տակ կապտուկներ եւ այտուցներ կան

Քաղաքականություն
khorenaci5

Դիտորդական խումբը այս 3 օրերի ընթացքում արձանագրել է, որ բոլոր ձերբակալվածների մոտ  առկա են մարմնական վնասվածքներ : «Միաժամանակ ցանկանում ենք շեշտադրում կատարել այն հանգամանքի վրա, որ նշված անձանց մոտ առկա որոշ մարմնական վնասվածքներ եւ իրենց պնդումները ապացուցում են, որ նրանց նկատմամբ կիրառվել է վատ վերաբերմունք եւ նրանք խոշտանգվել են: Բացի ձերբակալվածների պնդումները, Դիտորդական խումբը արձանագրել է, որ որոշ ձերբակալվածների մոտ առկա էր աչքերի տակ կապտուկներ և այտուցներ, որոնք դիմադրություն ցույց տալու հետևանքով չէր կարող անձանց մոտ առաջանալ»,- նշված է հայտարարության մեջ: Խումբը եզրակացրել է, որ    նշված կապտուկները դիմադրություն ցույց տալու արդյունք չեն, այլ ծեծի եւ խոշտանգման հետեւանք, որովհետեւ տվյալ ՁՊՎ-ներում բոլոր մարմնական վնասվածքները գրանցված էին անխտիր, բացի իրենց  կողմից նշված երեք անձանց մոտ արձանագրված աչքերի կապտուկներից եւ այտուցներից. Դիտորդական խումբը հուլիսի 21-ին  արձանագրել է, որ Երեւանի ՁՊՎ-ում պահվում էին 4 ձերբակալված անձիք` կապված ՊՊԾ գնդի գրավման եւ դրանից հետո հետեւող գործողությունների շրջանակներում: Նշված 4 անձանցից 2-ը ձերբակալվել էին, որպես ՊՊԾ գնդում գտնվողների աջակիցներ, 1-ը` Սարի Թաղի բախումների դեպքերի հետ կապված էր ձերբակալվել, իսկ վերջինը` հենց առաջին ձերբակալվածն էր Խորենացի փողոցում կատարված հանրահավաքի արդյունքում: 22.07.2016թ-ին Դիտորդական խումբը Երևանի ՁՊՎ այցելելով արձանագրել է, որ նախկին 4 ձերբակալվածներին ավելացել էին եւս 15 ձերբակալված անձիք արդեն Խորենացի փողոցում հուլիսի 20-ին եւ 21-ին հանրահավաքից հետո կատարված բախումների հետեւանքով: Հուլիսի 21-ին եւ 22-ին Դիտորդական խումբը թեժ գծին ահազանգեր էր ստացվում տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից եւ հարազատներից, ովքեր տեղեկություններ են  փորձում ճշտել, կորած իրենց հարազատների վերաբերյալ: Այսօր  Դիտորդական խումբը այցելություններ կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի եւ ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Մասիսի ՁՊՎ-ներ  արձանագրել է, որ նշված դեպքերի հետ կապված Վաղարշապատի ՁՊՎ-ում պահվում էին 7 ձերբակալված անձիք,  իսկ Մասիսի ՁՊՎ-ում` 2 ձերբակալված անձիք: Հարազատների կողմից կորած համարվող Ա.Գ-ն հայտնաբերվել է   Վաղարշապատի ՁՊՎ-ում : Դիտորդական  խումբը խոստանում է  շարունակել իր առաքելությունը հնարավորինս շատ ՁՊՎ-ներ այցելելով, եւ բացահայտել մնացած ձերբակալվածների գտնվելու վայրերը: