Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերը» հրաժարվեցին զենքը թողնել ներսում (տեսանյութ)

Քաղաքականություն
zzz

ԱԱԾ-ի հետ ձեռք բերված  նախնական պայմանավորվածության  համաձայն «Սասնա ծռեր» խմբի անդամները  պետք է առանց զենքի  հանդիպեին լրագրողներին։ Սակայն նրանք տեսախցիկների առաջ երեւացին զենքով, որը ստիպեց բանակցողներից   Վիտալի Բալասանյանին  մի կողմ տանել Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանին  եւ հիշեցնել պայմանավորվածության  մասին։ Վերջինս տեսախցիկների առաջ հայտարարարեց՝ քանի որ նախնական պայմանավորվածությունները խախտվել են, ապա իրենք զենքը ձեռքին են ներկայացել լրագրողների հետ հանդիպման։  Իսկ պայմանավորվածությունը եղել է, որ պետք է  ի սկզբանե ապահովվի  ինտերնետ կապ եւ ուղւղ միացում Կապը ապահովվեց ավելի ուշ։ Բայց  մի քանի լրատվամիջոցներ առանց համապատասխան  տեխնիկայի էին ներկայացել հանդիպման , քանի որ իրենց ասվել էր, թե ուղիղ հեռարձակում չի թույլատրվելու։ Ի դեպ, խմբի անդամներից «Միայնակ Գայլ»  անունով հայտնի ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը մինչեւ չզանգահարեց եւ  հարցուփորձ արեց, որ իր խոսքը հեռարձակվում է ինտերնետային եթերով, չհամոզվոց, որ կապն ապահովվել է։ 3-i nkar