Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյան. «Բանակցություններ տեղի չեն ունենում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pavel-manukyan-1

Իշխանությունը ՊՊԾ-ի տարածքից հեռացրել է բժիշկներին: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը: Վերջինս «Ա1+»-ից տեղեկացավ, որ ոստիկանությունը գիշերը ցուցարարներից ազատել է Խորենացի փողոցը, բայց դա նրան չմտահոգեց, «մաքրել են, գիշերը նորից կհավաքվեն»: Այն հարցին, թե ցուցարարներին հեռացնելուց հետո իշխանությունը բանակցություններում ավելի կոշտ չի՞ խոսում, պարոն Մանուկյանն ասաց. «Բանակցություններ տեղի չեն ունենում, ես այդպիսի բան չեմ տեսնում»: Նա տեղյակ է, որ ինչ-որ բան քննարկվում է Ալեք Ենիգոմշյանի միջոցով: Իսկ, ըստ ապստամբի, ինչու՞ է լռում Սերժ Սարգսյանը: «Իսկ ինքը ե՞րբ չի լռում, հատկապես դավադրությունների ժամանակ»,-ասաց Պավել Մանուկյանը: Վերջինս նաեւ «Ա1+»-ից տեղեկացավ, որ ԱԱԾ-ն այլեւս իրենց ահաբեկիչներ չի համարում, այլ՝ զինված խումբ: «Բայց դա շատ բան չի փոխում»,-ասաց նա: Սակայն թե ինչ կանվանեն «Սասնա ծռերի» ապստամբ տղաներին, ըստ Պավել Մանուկյանի, գոնե բանակցությունների թեմա չի եղել, «ժողովուրդը չգիտի՞, որ մենք ահաբեկիչ չենք, մենք զինված ապստամբներ ենք»: Նա ակնկալեց, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, իրենք էլ «հեղեղի պես միանան իրար»: Ի դեպ, նա տեղեկացրեց նաեւ, որ սննդի հարցը այդպես էլ լուծում չի ստացել եւ դեռ պարզ չէ, թե ինչ կլինի այդ հարցով: