A
A
Փաստաբանների պալատը կոչով դիմում է ոստիկանության ծառայողներին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով վերջին օրերին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը՝
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում ոստիկանության ծառայողներին.
- ապահովել քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը.
- չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը։