Պավել Մանուկյանը՝ ռուսական ОРТ –ի հայտարարած «շտուրմի» մասին. «ОРТ-ն ղալաթ է արել»

Քիչ առաջ Պավել Մանուկյանն «Ա1+»-ի հետ զրուցում հերքեց ռուսական ОРТ հեռուստաընկերության «կայծակ» լուրն այն մասին, որ ԱԱԾ-ն գրոհել է Էրեբունիի ՊՊԾ-ն, որի ժամանակ մեկ ոստիկան է զոհվել եւ եւս երկուսը՝ վիրավորվել: «ОРТ-ն ղալաթ ա արել, էդպիսի բան չկա: Էս պահին կանգնած ենք ոստիկանների (պատանդների-խմբ.) հետ խոսում ենք»:

«Ա1+»-ի հարցին, թե պատանդները սոված չե՞ն, պարոն Մանուկյանը հակադարձեց՝ մենք սոված չե՞նք: Այնուհետեւ անդրադառնալով իրենց ծրագրերին, պարոն Մանուկյանն ասաց. «Մենք կմեռնենք, բայց ժողովրդի ոտքերի տակ»: