Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցը» քանդվում է Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ. Ա. Ղուկասյան (տեսանյութ)

Հասարակություն
andrias

Անդրիաս Ղուկասյանը ընդդեմ «Զվարթնոցի» քանդման ակցիայի ժամանակ Ազատության հրապարակում այսօր հայտարարեց, որ համալիրի քանդման տակ կոռուպցիա կա. այն իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ և նրա անմիջական հրահանգով։ «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի քանդման դեմ բողոքի երթը դեպի Արգենտինայի դեսպանատուն անհարթ չի անցնում. ոստիկաններն ակցիայի մասնակիցներից պահանջեցին քայլել մայթով, սակայն վերջիններս հրաժարվեցին կատարել պահանջը. այս պահին երթն ընթանում է Սայաթ-Նովա փողոցով. «Ժողովուրդ, Զվարթնոցը քանդում են, դուրս եկեք փողոց» կոչով քաղաքացիներին է դիմում ակցիայի մասնակից Դավիթ Հովհաննիսյանը։ 1 Ակցիայի մասնակիցներն Արգենտինայի դեսպանատուն են հանձնելու նամակ դիմում, որով պահանջելու են քայլեր ձեռնարկել Արգենտինայի քաղաքացի գործարար Էդուարդո Էռնեկյանի դեմ, որը «Զվարթնոցի» քանդման նախագծի հեղինակներից է։ 3