Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկանց թույլ չեն տալիս առեւտուր անել, տաքսիներով ճանապարհում են

Քաղաքականություն
vernisaj

«Եկել եմ այստեղ հացի  փող աշխատելու համար, խփում են գլխիս, թե գնա այնտեղ:  Հնարավորություն չունեմ գնամ Հրազդան ստադիոն»,- այսօր Վերնիսաժում բողոքում էր 70-ամյա Գոհար Գասպարյանը: Նա արդեն 15 տարի է առեւտուր է անում Վերնիսաժում: Մոտ 300 առեւտրականների այսօր առավոտյան թույլ չի տրվել վաճառել իրենց իրերը: Մարդկանց նույնիսկ գումար է տրամադրվել, տաքսիներով «Հրազդան» մարզադաշտ գնալու համար: Առեւտրականները նշում են՝ շատերին ստիպելով նստեցրել են մեքենաներ եւ ճանապարհել: Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ   հայտարարել էր, որ հուլիսի 1-ից Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված  իրեր էին վաճառվում,  փակվելու է: Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակից Արա Մկրտչյանը համոզված է՝  մարդկանց նորմալ պայմաններ է առաջարկվում.  «Այնտեղ  լավ պայմաններ են, ծածկ կա, գոյություն ունեն պահեստներ եւ  սանհանգույց»: Իսկ Վերնիսաժի տարածքից չհեռացած առեւտրականներն ասում են՝ վաղը կրկին փորձելու են իրենց ապրանքները շարել եւ առեւտուր անել: «Մենք մեր   հաճախորդներն ունենք, որոնք երբեք չեն հասնի Հրազդան՝ առեւտուր անելու»,-հավաստիացնում են նրանք: vernisaj 1 13555795_1052279181476145_1458600971_o