Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Ստամբուլ-Երևան առաջիկա չվերթները դադարեցված չեն

Քաղաքականություն
inqnatir

Երեկ Թուրքիայում՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով արդյո՞ք դադարեցվել են Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները։ «Այս պահին նման տեղեկություն չունենք»,-«Ա1+»-ին ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը։ «Ատլաս Գլոբալ» ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սարգսյանն էլ նշեց. «Առավոտյան 5.20 Երևան-Ստամբուլ թռիչք կա։ Նախնական տվյալներով՝ այդ թռիչքն իրականացվելու է։ Իսկ Ստամբուլից այլ քաղաքներ, ինչպես մեզ տեղեկացրել են՝ մի քանի ժամ հետո բոլոր թռիչքները կվերականգնվեն»։ Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի օդանավակայանում երեք պայթյուն էր տեղի ունեցել։ Զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 147-ը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։