Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ ճանապարհային ոստիկանությանը վնաս պատճառելու համար

Պաշտոնական
CHO_NERQIN

2014թ. հունիսի 3-ից մինչև 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում անվճարունակ քաղաքացի Հրաչյա Հ.-ի և 8 ավտոմեքենաների սեփականատերերի անուններով ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացվել են դիմումներ այն մասին, թե, իբր, սեփականության իրավունքով 8 տարբեր անձանց ավտոմեքենաները վարել կամ այդուհետ վարելու է Հրաչյա Հ.-ն: Վերջինս դիմումներով խնդրել է նշված ավտոմեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կատարված և հետագայում հնարավոր կատարվելիք խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իր անվամբ: Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և 2014թ. հունիսի 3-իցմինչև 2016թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ թվով ավտոմեքենաներով թույլ տրվածճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1072 որոշումները կայացվել են Հրաչյա Հ.-ի անվամբ և ուղարկվել նրա հասցեով:Նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում՝ գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9մլն. 550 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս: Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդկետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: