Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ են նախատեսվում

Հասարակություն
dda103a743d8a14cab176ae3a3644e0d

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականիհունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ: Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտիցհետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղներիհավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից: Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետևյալժամանակացույցով`   ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի անտառտնտեսություն»  մասնաճյուղ (Գորիս)՝  29.06.2016թ. - 01.07.2016թ. :  ՀՀ Սյունիքի մարզի  «Սիսիանի անտառտնտեսություն»  մասնաճյուղ ՝01.07.2016թ.- 02.07.2016թ.  : ՀՀ Վայոց Ձորի մարզի  «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝02.07.2016թ. – 03.07.2016թ. : ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 04.07.2016թ. – 06.07.2016թ. : ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝06.07.2016թ. – 07. 07. 2016 թ. : ՀՀ  Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝07.07.2016թ. - 08.07.2016թ. :     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին