Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Հարությունյանին վերջին անգամ են զգուշացրել

Հասարակություն
shahen

Եթե Շահեն Հարությունյանին եւս մեկ անգամ բերման ենթարկեն եւ արարքում հանցակազմ լինի, ապա նրա խափանման միջոցը՝  ստորագրությունը, կփոխվի կալանքով: Այսօր այս մասին նրան տեղեկացրել են ոստիկանության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում: Նա այնտեղ անցկացրել է 3 ժամ: Շահենին այս անգամ բերման էին ենթարկել Գյումրիում՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: «Կանգնած սպասում էի իմ հերթին, որ մտնեմ հրապարակ, ինձ մոտեցան և թևերս բռնելով տարածքից հեռացրեցին Երևանից Գյումրի տեղափոխված հրեշտակների 4-րդ գումարտակը՝  Գեղամ Խաչատրյանի գլխավորությամբ։ Նրանք նշում են, որ  չեմ կատարել իրենց օրինական պահանջը եւ չեմ դուրս եկել երթեւեկելի գոտուց: Բայց ինչ երթեւեկելի գոտի, եթե այդ փողոցները փակ էին, ոչ մի մեքենա չկար: Ես Շիրակի ոստիկանապետին էլ հարցրեցի, ինչի՞ եք ինձ տանում, ի՞նչ եմ արել, նա պատասխանեց՝ ոչ մի բան ուղղակի գնում ենք»: Շահեն Հարությունյանը զարմացել է նաեւ, երբ այդ դեպքից հետո տեսել է ոստիկանության տարածած հաղորդագրությունը, որտեղ նշվում է, թե ոստիկանությունը Շահենի շապիկի տակ ինչ-որ առարկա է հայտնաբերել և հաշվի առնելով նրա նախկինում ցուցաբերած խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ներկայացուցիչների պահանջներ չկատարելը, բերման է  ենթարկել նրան. «Փաստորեն ստացվում է, որ կազմված արձանագրությունը և տարածած հաղորդագրությունը իրար հակասում են։ Բացի այդ, ցուցանակը եւ իմ շապիկը՝ հորս նկարով, նրանք նկատեցին միայն բերման ենթարկելուց հետո»: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը դատապարտվել է  4 տարվա պայմանական ազատազրկման: Նրա նկատմամբ խափանման միջոցը՝  երկրից չբացակելու մասին ստորագությունն է: