Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանը պատարագ է լսում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ejmiacin-14

Այս պահին Սուրբ Էջմիածնում Սուրբ Լուսավորչի խորանի մոտ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը եւ Գարեգին Բ-ն  համատեղ պատարագ են մատուցում: Մինչ այդ պատարագից  շուրջ երկու ժամ առաջ փակ էին  Էջմիածին տանող գրեթե բոլոր ճանապարհները: Արարողությանը հետեւելու համար թույլատրվել էր ներկա գտնվել միայն հրավիրատոմսերով: Այստեղ են Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ, վարչապետը, Աժ նախագահը, պատգամավորներ, հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներ: Էջմիածնում է նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նա  լրագրողների հետ զրույցում նշեց, որ խաղաղության մասին Հռոմի պապի ուղերձները շատ կարեւոր են  մեր տարածաշրջանի համար եւ դա հատկապես պետք է գիտակցի մեր հարեւանը: ejmiacin 3   Այստեղ էր նաեւ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ նա հիմնական շեշտադրումն արեց Հռոմի պապի կողմից արտաբերած Հայոց ցեղասպանություն եզրույթի վրա՝ նշելով, որ անպայման, այն մեծ ազդեցություն է ունենալու աշխարհի վրա եւ դրան կհետեւեն նոր ճանաչումներ: Իսկ խաղաղության վերաբերյալ Հռոմի պապի ուղերձները,  ըստ նրա,  առաջին հերթին պետք է գիտակցեն  մեր իշխանությունները: ejmiacin 7 ejmiacin 9 ejmiacin 10 ejmiacin 12 ejmiacin 13 Պատարագին էր մասնակցում նաև սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Ըստ նրա՝ այս օրերին Հայաստանում կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, որը  եւ հպարտության զգացողություն է առաջացնում եւ թույլ տալիս հետեւություններ անել: Պատարագը լսելու էր եկել նաեւ  ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը:   ejmiacin 14 ejmiacin 15 ejmiacin 16 ejmiacin 17 ejmiacin 18