Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսի անցակետը փակ կլինի 1-2 օր

Հասարակություն
dfd72eb92b69af6bf5194b7b78a5e8e6

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի 1-2 օր: Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: Հիշեցնենք, անցակետի փակման հետևանքով խնդիրներ են առաջացել արտահանման հարցում։ Պտուղ-բանջարեղենի  արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով  «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ  բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: