Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական գյուղմթերքի արտահանումն իրականացվում է լաստանավով՝ Փոթիից

Պաշտոնական
9de562b844248c6f52b1c17748e619df

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է`  պտուղ-բանջարեղենի  արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով  «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ  բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով: Առաջարկում ենք   արտահանողներին օգտվել  վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Սպայկա» ընկերություն`  010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`  055 541 968 հեռախոսահամարներով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին