Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գետինը մտեք, Ժիրոն պետք է երկու ինքնաձիգով այդքան գործողությո՞ւն աներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
OTYxKsGWpRo

Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանն այսօր անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը՝ մասնավորապես ասաց. «Մեր մեջ սատանաները չափազանց շատ են: Եթե Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը տեսած չլինեի, կմտածեի, որ Ժիրոն ինչ-որ մի բան արել է, բայց 135 հոգու ձերբակալեցին Մարտի 1-ի գործով, 135 հոգուց ոչ մեկի վրա դատարանը քրգործով ոչ մի ապացույց չբերեց, ու մինչեւ այսօր այդ ստորներից ոչ մեկը պատժված չի՝ հանիրավի մարդկանց բանտերը նետելուց առաջ: Ժիրոյին էլ հենց էնպես են վերցրել: Ես չեմ կիսում Ժիրոյի քաղաքական հայացքները, գտնում եմ, որ պետք է ՌԴ-ի հետ մի թիմում լինենք, չեմ ընդունում նրա արեւմտամետ հայացքները, բայց չեմ ընդունում, որ օրը ցերեկով մարդուն այդպես տմարդի վերցնեն: Գետինը մտեք, ի՞նչ է նշանակում , որ Ժիրոն պետք է երկու ինքնաձիգով այդքան գործողություն աներ, հեռուստաաշտարակը վերցներ: Հեռուստաաշտարակը Ժիրոն էդ երկու ինքնաձիգով վերցնում էր ի՞նչ աներ, կարար մենակ Հ1-ը անջատեր, միացներ, ի՞նչ պիտի աներ հեռուստաաշտարակը վերցնելով: Ժիրոյի՞ն են հիվանդի տեղ դրել, թե՞ իրանց»: «Ուրեմն ինչ-որ բան արել է, որ ձերբակալել են, հրեշտակների ու սատանաների չբաժանվենք»,- իր կողմից հավելեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Ամբողջությամբ՝ տեսանյութով