Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE 4+4+4. կոնսենսուսը կայացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4-8

Քիչ առաջ,  «4+4+4»  ձևաչափի շրջանակներում  իշխանության և ընդդիմության  միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը: Կոնսենսուսը կայացավ: Ի դեպ, հայտարարության տակ իրենց ստորագրությունը չդրեցին  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  կարդաց  նրանց փոխանցած նամակը, որով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տեղեկացնում են, թե ինչու չեն ստորագրելու համատեղ հայտարարությունը. «Հայտնում ենք, որ նշյալ հայտարարությամբ տեղ գտած փոփոխությունները դրական են, բայց միևնույն ժամանակ կան բազմաթիվ հարցեր, որոնք մնում են չլուծված»։ Կողմերը շնորհավորեցին միմյանց և կատարվածը գնահատեցին որպես աննախադեպ իրադարձություն։