Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահարկումներն սկսվել են ապրիլի 3-ին. Դավիթ Բաբայան

Քաղաքականություն
ca9e7815ed2fad0f7fd3beecbb9c7f64

«Ա1+»-ի հարցին՝ հնարավո՞ր է Սամվել Բաբայանն ուզում է Հայաստանո՞ւմ պաշտոն ստանալ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասում է. «Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է վերադարձել։ Բայց եթե վերադարձել է և ուզում է ինչ-որ դրական ներդրում ունենալ, պետք է հանդես գա հանրության առջև և ասի։ Նման շահարկումներն անթույլատրելի են։ Իմիջիայլոց, այս շահարկումները գիտե՞ք՝ երբ են սկսվել. ապրիլի 3-ին, երբ Ղարաբաղի երկրորդ, քառօրյա պատերազմն ամենաթեժ ժամանակահատվածում էր։ Մենք ա՞յն վիճակում ենք, որ դրանով զբաղվենք։ Կա ընտրությունների ժամանակահատված, որը կլինի 2017 թվին»։ Հիշեցնենք, երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երեկ Ստեփանակերտում դիմավորել էր Արցախի ընդդիմությունը և իշխանություններին պահանջ ներկայացրել՝ Բաբայանին նշանակել Պաշտպանության նախարար։