Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվել են գեներալ և գնդապետներ. Առավոտ

Քաղաքականություն
pn-1

«Պաշտոնապես հաստատում եմ, որ երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են երեք անձ՝ գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը,- Aravot.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: – Երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին»: «Ժողովուրդ»-ն այսօր հաղորդել է, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Սակայն թերթը նշել էր նաեւ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին, որին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ. նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր: Նա այժմ ձերբակալված չէ: Ամբողջական հոդվածը՝ այստեղ