Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը

Պաշտոնական
erevanyan-amar

Ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջոցառումների 2016 թ. եռամսյա ծրագիրը մեկնարկում է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն պատրաստ է «Երևանյան ամառ - 2016»-ի միջոցառումների հստակ ժամանակացույցը, իսկ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող  նախապատրաստական աշխատանքներն ամփոփվել են: Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում կազմակերպվող միջոցառումներին և  դպրոցներում մեկնարկող ավարտական քննություններին՝ քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կազմակերպչական աշխատանքները: Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելները և մարզագույքը անվտանգ շահագործման նպատակով կուսումնասիրվեն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն դրանց ամրացման աշխատանքներ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն