Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր այն օրն է, երբ յուրաքանչյուրը պետք է իմաստավորի իր գոյությունը» (տեսանյութ)

Հասարակություն
arpine-1

Դարեր շարունակ պետականություն չունեցող ժողովրդի համար չափազանց կարեւոր է առաջին Հանրապետության հռչակումը եւ ծնունդը: Կարծում է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՀ առաջին հանրապետության տոնի գաղափարին ու նրա պատմական նշանակությանը: Ըստ նրա՝ ունենալ հանրապետություն, դա նշանակում է հաղթանակած ժողովուրդ, պետականություն, ազգային գիտակցության վերածնունդ. «Դա հնարավորություն է տալիս սերունդներին հետագայում այդ ոգով պահպանել, դաստիարակել ու շարունակել այն գաղափարախոսությունը, որ դրված է եղել Առաջին հանրապետության պայքարի եւ հռչակման արահետներում: ՀՀ-ն այսօր  պետք է անի առավելագույնը՝ մեր պետականությունն առավել ամրապնդելու, մեր քաղաքացու համար արժանապատիվ պետություն, երկիր կառուցելու, կառուցածը պահպանելու եւ  լավագույն ավանդույթները շարունակելու համար: Այսօր այն օրն է, երբ յուրաքանչյուրը պետք է վերաիմաստավորի եւ իմաստավորի թե իր գոյությունը, թե պետության մեջ իր դերակատարությունը եւ թե պետության ու քաղաքացու փոխհարաբերակցության եւ «քաղաքացին՝ պետության համար ու պետությունը՝ քաղաքացու համար» բանաձեւի՝ իր համար ճիշտ մշակումն ու դուրս բերումը»: