Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանացի երգչուհին եւ դիջեյը՝ Ազատության հրապարակում

Հասարակություն
bbdcc7bbb888580d2abc9ec52f6ed114

Մեկ շաբաթ  հետո    Երեւանը կամփոփի Եվրոպայի օրվա տոնակատարությունները։  Հունիսի 5-ին՝ ժամը 19:00-ին,  Ազատության հրապարակում կկայանա բացօթյա տոնական համերգ, որով կեզրափակվեն Եվրոպայի օրվան նվիրված այս տարվա միջոցառումները: Հրավիրված են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Լարա Թեյլորը, Մանուել Գալեյը և այլք: Լարա Թեյլորը իսպանացի փոփ երգչուհի է: Նա ունի էլեկտրոնային ուրույն երաժշտական ոճ, որը համախմբում է դափսթեփն ու մեյնսթրիմը: Լարան երաժշտական շատ մրցույթների հաղթող է: Նա ելույթ է ունեցել Նելլի Ֆուրտադոյի, Պիտբուլի, Ավիչիի և այլոց հետ: Մանուել Գալեյը իսպանացի հայտնի դիջեյ է: Նրա գլխավոր հիթերից է եղել Machine-ը, որի ստեղծմանն աջակցել են հայտնի Բոբ Սինքլերն ու Խոակիմ Գարոդը: Մանուելը համատեղ համերգներ է ունեցել համաշխարհային այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Դոն Դիաբլոն, Թույամոն, Մայքլ Կալֆանը և իսպանացի հայտնի արտիստներ Բրայան Քրոսը, Դեւիդ Տորթը, Խուանիո Մարտինը: