Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր գրոսմայստերը հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնությունը

Սպորտ
shax

Հայաստանի շախմատիստուհիներն անվստահ հանդես եկան Ռումինիայում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց առաջնության առաջին տուրում: Կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Մեր մյուս գրոսմայստերը՝ Մարիա Կուրսովան, նույն խաղաքարերով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասյա Սազոնովային: Իսկ ահա Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը տանուլ տվեցին իրենց պարտիաները: Իր թույլ խաղով հատկապես զարմարեց Հայաստանի այս տարվա չեմպիոնը, որը ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Նեչաեւային հետ խաղում իրար հետեւից կոպիտ վրիպումներ թույլ տվեց եւ արդեն 19-րդ քայլում անձնատուր եղավ: Մրցաշարի 2-րդ տուրը տեղի կունենա մայիսի 28-ին: Մեր շախմատիստուհիների մրցակիցները հայտնի կդառնան առավոտյան: