Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրվա գլխավոր միջոցառումը՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
zang

Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում կազմակերպված տոնական համերգով: Արդեն հաճելի ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այս օրը շրջանավարտների համար տոն կազմակերպելը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթելու շրջանավարտներին: Քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին: Հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին նվիրված օրվա գլխավոր միջոցառումը կշարունակվի մինչև ուշ երեկո: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն