Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցի և արցախցի երիտասարդները՝ Եռաբլուրում (տեսանյութ)

Հասարակություն
nkar-5

«Մերօրյա հերոսները» ծրագիրը միավորել է Հայաստանի և Արցախի երիտասարդությանը։ Այսօր նրանք Եռաբլուրում էին՝ ծաղիկ խոնարհելու հայրենիքի համար կյանքը չխնայած զինվորների հիշատակին։ Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից։ Այն կրում է «Ննջեցեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» կարգախոսը։ «Կարծում եմ, որ սա կարևոր միջոցառում է, մանավանդ որ նախաձեռնությունը եկել է արցախցի երիտասարդների կողմից։ Սա ցույց է տալիս, որ ունենք սերունդ, որը հետագա տարիների ընթացքում նույն պատրաստակամությամբ, նույն ոգով կանգնելու է սահմանին, ճիշտ այնպես, ինչպես մեր նահատակ տղաներն են կանգնել։ Մենք եկել ենք երիտասարդների հետ այստեղ ասելու, որ խոնարհվում ենք իրենց առջև և հավաստիացնում, որ իրենց գործը երբևէ կիսատ մնալ չի կարող»,-լրագրողների հետ զրույցում նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։