Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինվորին տեղափոխել են Գերմանիա

Հասարակություն
213253

Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանին տեղափոխել են Գերմանիա: Նրա հետագա բուժումը կշարունակվի Համբուրգի կլինիկայում: Այդ մասին քիչ առաջ ,,Ա1պլյուս,,-ին հայտնեց Արմանի հայրը' Միքայել Լազգիյանը: Վերջինս նշեց, որ կնոջ և ուղեկցող բժշկի հետ միասին են Արմանին տարել: «Երկարատև բուժում է սպասվում: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Բժիշկներն ասել են, որ կարող են բուժել» -նշեց Միքայել Լազգիյանը: Հիշեցնենք, որ զինծառայողը հակառակորդի գնդակից ստացել էր կերակրափողի, շնչափողի, ողնաշարի, թոքերի և այլ վնասվածքներ: zinvor nkar