Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնասիրություններ՝ ներմուծումների ոլորտում (տեսանյութ)

Տնտեսություն
arcvik

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունից հետո Էկոնոմիկայի նախարարությունը ներմուծումների ոլորտում կատարել է ուսումնասիրություններ: Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական ապրանքատեսակները, որոնք առավել մեծ հետաքրքրություն ու պահանջարկ ունեն: Դրանք են՝ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի, մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզվառելիքի ներկրումների ոլորտները: «Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե եւ Սննդի անվտանգության ծառայություն՝ համաձայնեցումների: Ավարտից հետո սպասում ենք, որ մինչև ոչ շատ ուշ, քան այս շաբաթվա վերջ մենք կտեղադրենք նաև կայքում: Շարունակական բնույթ է սա կրելու, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների լիարժեք տեղեկատվության ներկայացմանը»,- նշեց նախարարը: