Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական բանջարեղենը մեծ պահանջարկ ունի ՌԴ-ում

Տնտեսություն
fruitveg

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և առևտրային խորհրդատու Իգոր Զինովևին: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը ՝ արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ա. Շաբոյանը ընդգծել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը, ինչը լիարժեք իրավական հիմքի վրա կդնի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները: Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակներում աջակցելու՝ ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում: ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրություն կսկսի ջերմոցային տնտեսության ոլորտում Ա. Բաբկոն ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի Հանձնաժողովը ուսումնասիրություն իրականացնի ՀՀ ջերմոցային տնտեսության ոլորտում: Ըստ պաշտոնյայի, քանի որ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում գործում է ջերմոցաշինության խթանման ծրագիր, ապա այս տեսանկյունից խնդիրը արդիական և կարևոր է՝ հասկանալու, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այս ոլորտում: Ա. Բաբկոն նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենները մեծ պահանջարկ ունենն ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք և բարեհաջող իրագործումը խիստ կարևորվում է: Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ Հանձնաժողովը պատրաստակամ է ուսումնասիրություն իրականացնելու այս ոլորտում: ՀՀ ՏՄՊՊՀ