Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոռուպցիոներն ասում է՝ քանի՞ գլխանի եք, որ ուզում եք կոռուպցիան նվազեցնեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Sadoyan-nkar

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը, որի վերաբերյալ մայիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում է տեղի ունենալու, նշեց. «Ժամանակին այս հանձնաժողովի մասին ասում էին, որ գողը տնից չլինի, եզը երդիկից չի ելնի։ Իմ կարծիքով, ամբողջությամբ չասեմ, բայց մասնակիորեն հանձնաժողովն ուղղակի գնվել է Ռուսաստանի Կրեմլի կողմից և այն խայտառակությունները, որ նրանք թույլ են տալիս, բացարձակապես անթույլատրելի է»։ Պարոն Սադոյանը շեշտեց, որ ՀԾԿՀ-ն պետք է անկախ գործի, սակայն իրականությունն այլ բան է փաստում։ Եվ մեր երկրի պատկան կառույցներին Ռուսաստանն է ուղղորդում՝ ինչպես վարվել. «Անձամբ Պուտինը այդ գազի գնի 10 տոկոսը գրպանում է։ Ամենամեծ կոռուպցիոները Կրեմլում նստած՝ թելադրում է այստեղ։ Ասում է՝ այ հայեր, դուք քանի՞ գլխանի եք, որ ուզում եք կոռուպցիան նվազեցնեք»։ Ամբողջական հարցազրույցը՝ ստորև