Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիան Հայաստանին դրամաշնորհ է տալիս

Պաշտոնական
6078_hq-1

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման արարողությունը: Վերոնշյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին: Դրամաշնորհն ուղղված է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելուն: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 200մլն իեն գումարի (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար) չափով դրամաշնորհ` համապատասխան ապրանքների ձեռքբերման համար: Ծրագրի նպատակն է 2011թ. Ճապոնիայի երկրաշարժից տուժած գոտիներում արտադրվող ապրանքների անհատույց տրամադրումը զարգացող երկրներին: