Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չարժե զինվորի գնով հետ վերցնել տարածքները». Վարդանով (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

«Ինչքան ուզում ես՝ զինադադար կնքիր, մինչեւ Բաքուն կամ Երեւանը չտապալվեն, պատերազմը չի վերջանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը: «Բաքուն տապալվելուց կպահպանվի թուրք ժողովուրդը, կստեղծվեն նոր պետություններ՝ Ավարիստան, Լեզգիստան, Երեւանը տապալվելուց մեզ սպասվում է ցեղասպանություն եւ գաղթ: Ես կարծում եմ, որ նաեւ այդ պատճառով է, որ մեր զինվորները ավելի լավ են կռվում, քան թուրքերը, որովհետեւ մենք ելք չունենք, իրավունք չունենք պարտվելու»,-ասաց նա: Ազատամարտիկի խոսքով՝ պատերազմը սկսվել է 1989 թվականից եւ մինչ օրս շարունակվում է.  «Դա անվերջ է լինելու, մինչեւ Բաքուն չտապալվի»: Վարդանովն անդրադարձավ նաեւ քառօրյա պատերազմում մեր կորցրած տարածքներին՝ նշելով, որ դրանք թանկ են, բայց ոչ այնքան, որքան մարդկային կյանքը: «Վերցնել այդ տարածքներն այն կերպ, ինչպես թուրքը, պետք չէ, բայց հետ վերցնելն ու առաջ գնալը ռազմական, քաղաքական անհրաժեշտություն է: Պետք է վերցնել, բայց ոչ մեծ զոհերով եւ ոչ այն պահին, երբ թուրքը սպասում է: Արժե՞ հիմա 200-300 մարտիկի կյանք խլել եւ վերցնել այդ բարձրունքները, ես կարծում եմ, որ ոչ»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից վերցված տարածքները թեեւ ռազմավարական առումով նշանակություն չունեն, բայց ունեն տակտիկական նշանակություն: