Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիան մտահոգ է ԵՄ Թուրքիայի անդամակցության հնարավորությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
voa

Ամերիկայի ձայն Այսօր նրանք, ովքեր կողմ են Բրէքզիթին, այն մտավախությունն ունեն, որ եթե Մեծ Բրիտանիան հաջորդ ամիս քվեարկի Եվրամիության կազմում մնալու օգտին, մի օր կկանգնի Թուրքիայից ժամանող փախստականների մեծ հոսքի առջեւ։ ՝՝Բրէքզիթ՛՛ բառը վերջերս մտավ շրջանառության մեջ, որը Բրիտանիա եւ էքզիթ, թարգմանաբար՝ ելք բառերի միակցումն է։ Խոսքն ուրեմն Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքի մասին է։ Մեծ Բրիտանիայում այս օրերին լարված արշավ է ընթանում Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու աջակիցների կողմից, ովքեր պնդում են, որ եթե Թուրքիան անդամակցի Միությանը, թուրք միլիոնավոր քաղաքացիներ կհաստատվեն Մեծ Բրիտանիայում։ Արշավի ակտիվիստներից ոմանք ասում են, թե նրանց մեջ կարող են լինել մարդասպաններ, ահաբեկիչներ ու առեւանգողներ։   Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերունը, սակայն, պնդում է, որ. ՝՝Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը դեռեւս շատ հեռու է իրականություն դառնալուց։ Իրադարձությունների զարգացման ներկա ընթացքը ցույց է տալիս, որ դրա համար կպահանջվեն տասնամյակներ։ Եվ նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք վետո դնել որոշման վրա՛՛։ Մանրամասներն՝ այստեղ