Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնեցիները փակել են ճանապարհը. սպասվում է վարչապետի այցը

Հասարակություն
13233398_1170343903017338_361829853_n

Գառնի գյուղի բնակիչներն այսօր առավոտվանից կրկին փակել են Երեւան-Գառնի ճանապարհը: Նրանք պահանջում են դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաեւ այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները: Ի դեպ, այսօր նախատեսվում է վարչապետի այցը Գառնի: «Եթե գա, ուրեմն պետք է որոշումով գա, որ չեղարկված են ծրագրերը:  Եթե որոշումը չի բերելու, ուրեմն անիմաստ է նրա գալը: Եթե կառավարությունը մտահոգվեր համայնքների մասին, ապա մինչեւ հիմա , 25 տարի է անկախություն ենք ձեռք բերել, այդ խնդիրներն այլեւս չէին լինի, որ մենք բարձրաձայնեիք»,- այս մասին «Ա1+»-ին ասաց Արուսյակ Այվազյանը: Կառավարության որոշմամբ ամռան ամիսներին Ազատ գետից նախատեսվում է վերցնել   950 լիտր /վայրկյան ջուր: Հիշեցնենք, ճանապարհը փակ է դեռևս երեկվանից։