Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ գետի ջուրը՝ վարչապետի այգիների՞ն. Գառնու ճանապարհը փակ կմնա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-3

Գառնու  տաճարը տեսնելու համար զբոսաշրջիկները այսօր ստիպված էին ճանապարհն անցնել առանց մեքենաների։ Գառնու ձորում խողովակների անցկացման աշխատանքները դադարեցնելու պահանջով գյուղացիները փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը. «Էսօր Գառնի այգիները, 100-200 հեկտարով հողերը անջրդի է մնացել, մարդիկ ստեղից ջուրն են տանում»,- ասում է գյուղացիներից մեկը։ Արդեն երեք օր է՝ վերսկսվել է Ազատ գետի ջրերը խողովակներով Արարատի մարզ հասցնելու աշխատանքները։ Նախատեսվում է ամառվա ամիսներին այդ գետից  վերցնել  950 լիտր վայրկյան ջուր։ Բնապահպան Լևոն Գալստյանը նշում է. «Եթե այդքան ջուրը դու այդ ավազանից վեցնես, այս տարածքում չի մնա այն քանակության ջուր, որը բավականացնի և գետի էկոհամակարգի պահպանման համար, և կիրճի կենսաբազմազանության, գոյության, և Խոսրովի արգելոցի նորմալ գոյության համար»։ Գառնեցիները պնդում են՝ այդ ջուրն առաջին հերթին իրենց է անհրաժեշտ։ «Հողը չորացնում են, արոտավայրը կտրվում է, ինչո՞վ ապրի էս ժողովուրդը։ Տանում են իրենց համար բիզնես ապահովեն, չեն ասում այսօր կենդանի ժողովուրդը մեռնում է»։ Գառնեցիները բազմիցս են դիմել  կառավարությանը՝  այս ծրագիրը կասեցնելու պահանջով։ Բայց քանի որ, ըստ նրանց, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցում շահ ունի, խնդիրը լուծում չի ստանում։ «Ծրագիրը վարչապետինն է, Նարեկ գյուղում ունի 200 հեկտար խնձորի այգի, էդ խնձորի այգին ոռոգման համար ա տանում»։ Ձորում խողովակների անցկացման աշխատանքներ կատարելու համար այնտեղ է տեղափոխվում թրթուրավոր տեխնիկա, ինչը վնասում է Գառնի բանավանի ճանապարհը։ «70 թվի ճամփա ա, նայեք փոսերը, լրիվ նոր ա եղել, էս մի ամսվա մեջ։ Ու նոր որ էս տեխնիկան անցկացրին սաղ քայքայվեց էլի, արդեն նայեք անցքերը տեսեք»,- խորդուբորդ ճանապարհն է ցուցադրում գառնեցիներից մեկը։ Նա  ներկայացնում է  բնությանը հասցվելիք վնասները։ Աշխատանքը կորցնելուց զգուշանալով՝  խուսափում է տեսանկարահանումից։ «Ստեղ ցամաքելու է հիմնականում, ձկները,  որ գյուղացիները օգտվել են վերանալու են, կենդանիներ կան ջրային և ոչ ջրային դրանք վերանալու են։ Բնականաբար էս անտառը պիտի հատեն»։ Իրենց պահանջները կատարելու համար գառնեցիներն իշխանություններին մինչև վաղը ժամանակ տվեցին։ Այն չկատարելու դեպքում պատրաստ են դիմել խիստ միջոցների՝ ընդհուպ մինչև խափանել Գառնիից Երևան ջրամատակարարումը։ Առավոտյան սկսված ակցիայի մասին՝ նաև այստեղ