Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
13233398_1170343903017338_361829853_n

Հարյուրավոր գառնեցիներ այս պահին փակել են գյուղի գլխավոր ճանապարհը՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Գառնու կիրճում գտնվող Ազատ գետի ջրերը Արարատյան դաշտ ուղղելու ծրագրի դեմ։ Այստեղ են ժամանել մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Գառնեցիները նշում են, որ անջրդի է մնացել գյուղի 200-300 հա հողատարածքը, սակայն դա անտեսելով՝ Ազատ գետը փորձում են օգտագործել այլ համայնքների կարիքների համար։ 13220139_1170343936350668_121660951_n 13231249_1170343866350675_1486098169_n 13233211_1170343956350666_1285601921_n Գառնեցիները համոզված են, որ կառավարությունը սույն՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագիծն իրականացնում է, քանի որ այդկերպ, ըստ նրանց, Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ջուր հասցնել իր այգիներին։ «Ա1+»-ը տեղեկացավ, որ այսօր այստեղ են ժամանելու մարզպետարանի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ գյուղացիների բողոքը լսելու համար։ Նշենք, որ վերոհիշյալ նախագիծն իրականացվում է ՀԲ ֆինանսական աջակցությամբ։ Գառնեցիները նշում են, որ ակցիաները կշարունակվեն այնքան, քանի դեռ պահանջները չեն կատարվել։ 13245945_1170343846350677_437999477_n 13275625_1170347829683612_477531551_n