Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Մկրտչյանը՝ Հայաստանի խճուղային հեծանվավազքի չեմպիոն

Սպորտ
sport-hecaniv

Ներկայումս ընթացող խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունում այսօր կայացել է 119 կմ խմբակային մրցավազքը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեծահասակների մրցումներում առաջին տեղը գրավել է Մհեր Մկրտչյանը: Արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճել են Դավիթ Մկրտչյանը եւ Էդգար Սարգսյանը: Երիտասարդների մրցավազքում լավագույն արդյունք ցույց է տվել Պավել Ստեփանյանը: Մայիսի 14-ին կկայանա պատանիների խմբակային մրցավազքը, իսկ մրցումների վերջին օրը՝ մայիսի 15-ին, տեղի կունենա կրիտերիում ձեւը: