Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտակերտցի. «Ո՞ւր է գնացել օգնությունը, նորից Հայաստա՞ն են ուղարկել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-7

Մարտակերտում գրեթե բոլորը կամուֆլյաժով են: Քաղաքն ամենեւին մարդաշատ չէ: Այն շատ է տուժել հրթիռահրետակոծություններից: Սահմանից ընդամենը 2,5 կիլոմետր հեռու է գտնվում քաղաքը: Քաղաքում մեքենայից կարող է դուրս գալ մեկը եւ ցույց տալ ձեռքի նռնակն ու ավտոմատը: Այստեղ զինվորականները հերթապահում են, ինչպես դիրքերում: Իսկ գեներալ Դը Գոլի երկրպագու վարչակազմի ղեկավարը հարցազրույց է տալիս ատրճանակը սեղանից չհեռացնելով: Անընդհատ հակառակորդի թիրախի տակ գտնվող շրջանի ղեկավարին խաղաղություն բառը ծանոթ չէ: Սակայն խաղաղության մասին երազում են շարքային մարտակերտցիները, որոնք չգիտեն, թե ում հետ հույսեր կապեն. «Հայաստանում լավ գալստուկներ կապած, կերած խմած նստում են... Գիդում չեմ հինչ հարց են լուծում էս 22 տարի»: Այս մարտակերտցին լսել է, որ վերջին մեկ ամսում միլիոնավոր դոլարների օգնություն է մտել Լեռնային Ղարաբաղ, նաեւ ալյուր են ուղարկել, ինչու՞ իր նման 9 երեխա ունեցողը դրանից չի օգտվում։ Քաղաքում ռմբակոծություններից ամբողջովին տուժել է 16 տուն, հետաքրքրասերներն այս տների ավերակների միջից ռումբերի չուգունե բեկորներ են փնտրում: Ավելին՝ տեսանյութում