Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Երևանում. պարզվել է կատարողի ինքնությունը

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Մայիսի 13-ին, ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։

Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։ Պարզվել է, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է կատարողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան միջոցառումներ։ Կատարվում է նախաքննություն։ ՀՀ ոստիկանություն