A
A
Վաղը վարչապետը հանդես կգա հայտարարությամբ
Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խոսքերը, թե ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, վարչապետն այսօր չցանկացավ մեկնաբանել։ «Բայց ինքը հարց է տվել այդ փաստաթղթերի հետ կապված, ես ի՞նչ արձագանքեմ։ Մեր նպատակը, ցանկությունը՝ որպես ռազմավարական գործընկեր, մի քանի հարթակներից հայտնել ենք և չի փոխվել մեր դիրքորոշումը։ Ուղղակի մենք հիմա զբաղված ենք մեր երկու կարևոր գործով. տնտեսության զարգացումը, որից պետք է ածանցվեն մեր ապագա բոլոր հաջողությունները, և որոշ քայլեր ենք ձեռնարկում, որի շուրջ վաղը՝ կառավարության նիստից առաջ, ես հանդես կգամ հայտարարությամբ»։ http://www.a1plus.am/1455552.html