A
A
Մենք զենք ենք վաճառում թե ձեզ, թե Ադրբեջանին. ՌԴ դեսպան (տեսանյութ)
Հաղթանակի զբոսայգում այսօր Եռատոնի զորահանդես տեղի ունեցավ, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։ Զորահանդեսից հետո Սերժ Սարգսյանը շտապեց վրան, որտեղ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հետ համտեսեց զինվորական կերակուր։ Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին լրագրողներին՝ անգամ պատշաճ հեռավորությունից նկարել նրան։ Մինչ զորահանդեսը, լրագրողների հետ զրուցեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին հարցին պատասխանելով. «Դուք փաստաթղթեր ունե՞ք, որ մենք Ադրբեջանին զենք ենք վաճառում»։ Երբ լրագրողները հիշեցրել են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունը, դեսպանն ասել է. «Մենք զենք ենք վաճառում թե ձեզ, թե Ադրբեջանին»։