Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են հանրային վստահություն ստացած առաջին 10 անհատները

Հասարակություն
tasnyak

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության կողմից կազմակերպված քվեարկության արդյունքներով Հանրային վստահության խորհուրդ կազմավորելու համար առավել հանրային վստահություն ստացած առաջին 10 անհատներն են Արթուր Մեսչյան, Արա Պապյան, Արգիշտի Կիվիրյան, Անդրեաս Ղուկասյան, Արթուր Սաքունց, Գարեգին Չուքասզյան, Զարուհի Փոստանջյան, Ժիրայր Սեֆիլյան, Լևոն Բարսեղյան և Նիկոլ Փաշինյան: Այս հայտարարությունը նաև այս նախաձեռնության առաջարկությունն է վերը նշված անձանց հրապարակայնորեն արձագանքելու հանրային վստահության խորհրդի կազմում ընդգրկվելու և համատեղ աշխատանք ծավալելու առումով: Այս պահին, այս խորհրդի հիմնական գործառույթ ենք համարում պաշտպանության ոլորտի ուսումնասիրումը-աուդիտը՝ պարզելու համար, թե որքանով են ՀՀ ԶՈՒ-երը պատրաստ (սպառազինված) երկարատև պատերազմի համար, և ինչ քայլեր են անհրաժեշտ դա ապահովելու համար: Հետագայում, այս խորհուրդը պետք է վերահսկի նաև հավաքագրված գումարների հրապարակային ծախսումները: Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն