Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինվորին արտերկրում բուժում է անհրաժեշտ. ընտանիքը գումար չունի

Քաղաքականություն
mer

Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանը դեռևս Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Զինվորը վիրավորվել էր Թալիշում մղվող մարտերի ընթացքում։ Նրա մոտ ողնուղեղային վնասվածք է։ Ռուբենի շարժումներն այժմ սահմանափակված են։ Կոկորդի վնասվածքի հետևանքով դժվարանում է նաև խոսել։ Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Գոհ եմ բժիշկների աշխատանքից, բայց հիմա Ռուբենի բուժումն անհրաժեշտ է շարունակել արտերկրում։ Դրսում կարող են անհրաժեշտ վիրահատությունները կատարել, սարքավորումները կան։ Գոնե տղաս կարողանա ձեռքերը շարժել, իր ձեռքով ուտել։ Հետո մի գործով զբաղվի, որ չնեղվի»։ Սակայն ընտանիքը չունի անհրաժեշտ միջոցներ՝ տղայի բուժման ծախսերը հոգալու համար։ Մայրը շատ չի խոսում որդու՝ սահմանին դրսևորած արիությունից։ Հուզմունքը թաքցնելով, միայն նշեց. «Ինքն ապրիլի 1-ից 7-ը քաջաբար կռվել է բոլորի համար»։   Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. ՎՏԲ բանկ. AMD 16041036866800 USD   16041036866801 EUR   16041036866802 RUR   16041036866803 Ստացող՝ Անահիտ Մկրտչյան