Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիա. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh

Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն ու վստահեցրեց, որ որոշ հատվածներ այնտեղ շատ հստակ էր ասված. «Առաջինն այն է, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, երկրորդ՝ որ պետք է դադարեցվի կրակի ռեժիմը, այնպես որ ամեն ինչ նորմալ էր: Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին,ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը հրաժարվի, եւ նոր ագրեսիա ձեռնարկի, ապա ճանաչման հարցը կմտնի օրակարգ»: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԼՂՀ ճանաչումը նշանակում է Մինսկի գործընթացի ավարտ, Շավարշ Քոչարյանն ասաց՝ Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե մեր  իրավական գործընթացները: