Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրով. Ղարաբաղը ճանաչելու մասին օրինագծի շուրջ աղմուկ բարձրացնել պետք չէ

Քաղաքականություն
lavrov

Մոտակա ժամանակներս պլանավորվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում ԵԱՀԿ-ի համանախագահների մասնակցությամբ, ասել է Լավրովը RIA Novosti-ին տված հարցազրույցում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հայ պատգամավորների ներկայացրած նախագծի շուրջ աղմուկ ստեղծելու պատճառ չկա, քանի որ Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկն է։ Իսկ Հայաստանի կառավարությունը, օրենքի համաձայն, ինչպես նրանք են բոլորին բացատրում` կրքերը հանդարտեցնելով, պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի։ Իմ կարծիքով`աղմուկ բարձրացնելու ու խուճապի մատնվելու իմաստ չկա»,- ասել է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ http://ria.ru/world/20160504/1426304448.html http://ria.ru/world/20160504/1426300961.html